ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Հրապարակ». ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻՑ ՀԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ

2021-05-13 11:44

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչում Երևան։ Ընդ որում՝ տեղեկատվությունն իրարամերժ է։ Մի աղբյուրից ստացած ինֆորմացիայով՝ իրանական կողմը դժգոհություններ է հայտնել դեսպանի աշխատանքից, և դա է հետկանչի պատճառը՝ չնայած Արտաշես Թումանյանն արդեն 6 տարի է՝ այդ պաշտոնում է, և կարող է հետկանչը տեղավորվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված ռոտացիայի շրջանակներում։