Վլադիմիր ԵՎՍԵԵՎ․ ԼՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՄՏԱԾԵԼ, ԴԱ ՌԴ-Ն ԱՊԱՀՈՎՈՒՄ Է, ԻՍԿ ՀՀ-Ի ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ
«Կարծում եմ՝ պետք է կոտրել ՊՆ-ի այդ իրավիճակը: Ռուսաստանը ևս ապրել է նման իրավիճակ: Դա եղել է չեչենական պատերազմից հետո, այդ ժամանակ Ռուսաստանը, փաստորեն, պարտվել էր պատերազմում, բայց Ռուսաստանը կարողացավ ներսից հավաքվել և հաղթել երկրորդ պատերազմում: ՌԴ-ի փորձը պետք է հաշվի առնել, Հայաստանը կարող է ինքնուրույն հավաքվել, բայց կա նաև դաշնակից, որը մշտապես օգնում է: Պարզապես պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել զինված ուժերը և պատրաստվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱՊՀ Ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀՀ-ին սպառնացող վտանգներին: