«Հրապարակ»․ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ «ԼԵԳԻՏԻՄ» ԱՐԳԵԼՔ ԵՎ ՀԻՄԱ ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՐУМԱՆ ԱԳՐԵՍՈՐԻ ՀԵՏ «ՋԱՆ ԱՍԵԼՈՒ-ՋԱՆ ԼՍԵԼՈՒ»
«Երեկ ուշագրավ երկխոսություն է կայացել ԱԺ-ում։ Գոռ Գևորգյանի հարցին՝ պատերազմի «շարունակական տրամաբանության» և մեր կատարելիք քայլերի մասին, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ Թուրքիան տարբեր մեսիջներ է հղում մեզ․ «Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։