«ՓՐՈՎՈՔԱՍԻԱ»՝ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ. ԵՎ ԲՈԼՈՐԸ ԱԶԵՐՊԻՉԱՆԻ ԴԵ՛Մ»
Օրերս Արցախի պատվիրակությունը աշխատանքային այց կատարեց Ուրուգվայ, որտեղ արտգործնախարար Մասիս Մայիլյանը հանդիպումներ ունեցավ այդ երկրում 2019 թվականի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված կառավարող և ընդդիմադիր քաղաքական ուժերի թեկնածուների հետ։ Ավելի վաղ պատվիրակությունը մասնակցեց ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների, հանդիպեց Ուրուգվայի գործող և պաշտոնաթող քաղաքական գործիչների հետ։ Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Մայիլյանը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ու հակամարտության կարգավորման ներկայիս փուլը։ Ինքնին ուշագրավ այցը բնորոշ է այն առումով, որ մի քանի տարի առաջ հենց Ուրուգվայն էր նշվում որպես առաջին երկիր, որը կարող է ճանաչել Արցախի անկախությունը։