ՀՀԿ․ Դատապարտում ենք Տարոն Մարգարյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ շուրջ 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը: