Մեսրոպ Առաքելյան․ իշխանությունը սկսել է խոսել գերիների մասին հասարակության ճնշման արդյունքում
«Արդեն 10 օր է Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են։ Եվ այս ամենը հանրության ակտիվության շնորհիվ։ Փողոցներում, աշխատավայրերում, տարբեր միջավայրերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ում հիմնական ասելիքը գերիների մասին է»։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։