«Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՀԱՆԴԵՊ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՏ ՉՈՒՆԵՆ ԱՅԼևՍ և ՈՐՈՇԵԼ ԵՆ ՍՊԱՍԵԼ ՔԱՅԼԵՐԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք ներկայացրել՝ գետով սահման էինք ասել, նա էլ ասավ՝ 90 տոկոսով հաշվեք՝ լուծված է... Ասավ՝ հույս կա, որ ձեր ուզածը կլինի, բայց առայժմ թղթի վրա անցկացված չի։ Սպասենք»,- ասաց երեկ Տավուշում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցին: