«Հրապարակ». ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին այլ հրաժարականներ են հաջորդել: Հեռանում են նաև յուրայինները։ Նրա հրաժարականի օրը՝ ուրբաթ օրը, դիմում են գրել նաև մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը: