«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երեկ իր թիմով՝ կառավարության ներկայացուցիչներով, պատգամավորներով, այցելել էր Արարատի մարզ, շրջել տարբեր համայնքներում, սակայն տարօրինակ կերպով Տիգրանաշեն չի այցելել, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման օրակարգի առանցքում է՝ որպես Ադրբեջանին հանձնվելիք «անկլավ»։