Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՆՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: