ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՑ ԿԳՈՐԾԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ-ԵՐԵՎԱՆ ԳՆԱՑՔԸ
Հունիսի 24–ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը։
Հունիսի 24–ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը։
Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` հրապարակելով տեսանյութ, թե ինչպես են բերման ենթարկվող քաղաքացուն նույնիսկ ոստիկանության մեքենայում ծեծի ենթարկում կարմիրբերետավորները:
EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում։
Հունիսի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, նախատեսված ժամկետից վեց օր շուտ, բացել է երկաթուղու երթևեկությունը Հայաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղից հետո վերականգնված հատվածներում։
ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները, գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Բելառուսի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն արվել են ներքին լսարանի համար, սակայն դրանք կունենան արտաքին քաղաքական հետևանքներ և դժվարություններ կառաջացնեն երկկողմ հարաբերություններում։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները, գրում է «Հետքը»:
Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ով ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանականներն իրենց վարքով ու հայտարարություններով փորձում են ֆոն ստեղծել, թե իբր Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մարում է, սակայն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել։