Մենք եվ աշխարհը

ԴԵՍՊԱՆԸ ԳՆԱՑ ՇՈՒՇԻ

2024-05-08 09:18
118

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին անհարմար դրության մեջ գցեց հայկական արևմտամետ ընկերախմբին։ Մեկ օրվա տարբերությամբ դեսպանը նախ ասաց ադրբեջանական մի կայքի, որ մտադիր չէ այցելել Շուշի, որպեսզի չդառնա «շոուի մասնակից», իսկ հաջորդ օրն արդեն գնացել ու կնոջ հետ ուրախ լուսանկարվում էր այնտեղ…

  • Վլադիմիր ՇԱՊՈՎԱԼՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ՊՈՒՏԻՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԳՆԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԵՐԺՈՒՄ Է

    2024-05-07 11:56
    148

    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական գիտությունների ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հրաժարվելու մասին լուրը:

  • ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ՈՉ» ԱՍԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-06 10:36
    272

    Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը մինչև վերջերս անհնար էր թվում հետխորհրդային տարածքում։ Բաքուն ոչ միայն հասավ Ղարաբաղից ռուս խաղաղապահների ժամկետից շուտ դուրսբերմանը, այլև համատեղեց այդ գործընթացը Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցի հետ, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ ՌԴ իշխանություններն ու քարոզիչները չդատապարտեցին Ադրբեջանի ղեկավարին Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, այլ ընդհակառակը, ամեն կերպ արդարացնում էին այդ քայլը։ Նրանք մեղավոր նշանակեցին Հայաստանի ղեկավարությանը և Նիկոլ Փաշինյանին, որը «ճանաչել է Ադրբեջանը 1991 թվականի սահմաններում» և վստահել է Բրյուսելին ու Վաշինգտոնին, ինչը, ըստ Կրեմլի տրամաբանության, լավ բանի բերել չի կարող։  

  • ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ԲԱՐԵԲԵՐ ԿՐԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-05 10:12
    309

    Երուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը։  

  • Ուիլյամ Սքոթ ՌԻԹԹԵՐ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՈՉՆՉԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԻՆՔՆ ԻՐԵՆ

    2024-05-04 17:00
    408

    ԱՄՆ ռազմածովային հետախուզության նախկին աշխատակից, Իրաքում ՄԱԿ-ի նախկին տեսուչ և The Huffington Post-ի սյունակագիր, ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատ` Ուիլյամ Սքոթ Ռիթթերը Դմիտրի Զոլոտարյովի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանին։ Yerevan.Today-ը թարգմանաբար հրապարակում է վերլուծաբանի խոսքն ամբողջությամբ.

  • ԱԴՐԲԵՋԱՆՑԻ 40 ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՄԱԳՆԻՏՍԿՈՒ ԳԼՈԲԱԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ» ԿԻՐԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

    2024-05-03 17:26
    452

    Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։

  • «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 33 ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

    2024-05-02 09:54
    773

    Ուղիղ 33 տարի առաջ՝ 1991 թվականի ապրիլի 30-ին սկսվեց ամենասարսափելի ոճրագործություններից մեկն ընդդեմ հայ ժողովրդի։ «Կոլցո» գործողությունը, որի առաջին թիրախը Գետաշեն և Մարտունաշեն հերոսական գյուղերն էին, ձգվեց մինչև օգոստոսի 20-ը, և այդ գրեթե 4 ամիսների ընթացքում շուրջ 26 հայկական գյուղեր ենթարկվեցին ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների, բռնի տեղահանման և ցեղասպանության: Հենց այդ շրջանում ցեղասպանության թուրքական քաղաքականության իրավահաջորդի՝ Ադրբեջանի շահերը համընկան խորհրդային կենտրոնի շահերի հետ։ Ճիշտ նույն կերպ այդ շահերը հայ ժողովրդի համար ողբերգական կերպով համընկան 2023 թվականի աշնանը, երբ ռուս խաղաղապահները դարձան հայկական Արցախի վերջնական ահաբեկչական գրավման և բռնազավթման Բաքվի ու Անկարայի հանցավոր ծրագրերի իրականացման լուռ վկաները, իսկ ըստ էության՝ աջակիցները։

  • ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ․ ԱՅՍ ՊԱՅՔԱՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԵԼՈՒ Է

    2024-05-01 15:14
    478

    Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած հայտարարության մեջ ասված է.

  • Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՎՃԱՐԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԳԻՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-01 09:47
    402

    Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ զորախմբի՝ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ դուրսբերման համար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։  

  • ԲԱՔՈՒՆ ՍԿԶԲՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԵՑՆԵԼ 300 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ. նախկին օմբուդսմեն

    2024-04-29 14:24
    471

    Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության  դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։