Մենք եվ աշխարհը

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2025-04-10 10:30
483

Հայաստանն ու Իրանը տևական ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Ասել, որ սա արտառոց իրադարձություն է, նշանակում է ոչինչ չասել։ Մինչև վերջերս նման զորավարժությունները գրեթե ֆանտաստիկայի ժանրից էին։ Դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Իրանի նկատմամբ արևմտյան ճնշումների ֆոնին Հայաստանի իշխանությունները միշտ խուսափել են համագործակցել Իրանի հետ այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմականն է։ Սակայն վերջին 4-5 տարիների իրադարձությունները, կարելի է ասել, փոքր ինչ փոխել են իրադրությունը։