ՓԱՍՏԱԲԱՆ․ 23 OՐ ՏԵՎԱԾ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Հիմա` մարտի 12-ին հացադուլի ավարտից հետո Ռուբենի վիճակը կայուն է։ 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել նրա առողջության վրա»,-այս մասին «Նովայա Գազետա» պարբերականին հատնել է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ «Նովայա Գազետա» պարբերականում Ազա Բաբայանի ծավալուն հոդվածն է հրապարակվել Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է: Հոդվածում հրապարակված է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի կարճ հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.