Մենք եվ աշխարհը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՋԱՆՔԵՐՈՎ 11-ԱՄՅԱ ԱՐՑԱԽՑՈՒ ՎՐԵԺԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԿԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

2025-04-28 19:25
509

Ադրբեջանցի ուսանողների բողոքների և Ադրբեջանի դեսպանատան ջանքերով «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը:

  • ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈԹ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

    2025-04-28 12:08
    575

    Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 25-26-ին ելույթներ է ունեցել Յեյլի համալսարանում և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները: Հայտնում են Արցախ Միությունից:

  • ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՒՄ Է, ՄԱԿ-Ի ՄԴ-Ն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅՑԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՍՊԵԿՏՆԵՐՈՎ

    2025-04-26 15:37
    692

    Իմ գնահատմամբ, Ադրբեջանը փորձում է իմիտացնել, որ հայկական կողմի իրավական պահանջները հիմնավոր չեն, դրանք մերժվում են, իրականությունն այն է, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը կիսել է հայկական կողմի առարկությունները և ադրբեջանական հայցը բազմաթիվ ասպեկտներով անընդունելի է ճանաչել: Այս մասին News.am-ին ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, թե իբր ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին ու վերաբերմունքին:

  • ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՅ ԼԻԿՎԻԴԱՏՈՐՆԵՐԸ. 39 ՏԱՐԻ ԱՆՑ

    2025-04-26 11:54
    600

    Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից անցել է 39 տարի։ Վթարի հետևանքները վերացնողների թվում են եղել մեր մոտ 3 հազար հայրենակիցներ՝ զինվորականներ, ատոմագետներ, շինարարներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։ News.am-ի թղթակիցը «Չեռնոբիլ-Հայաստան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Վարդանյանի հետ զրուցել է հեռավոր օրերի իրադարձությունների և այսօր վթարի հետևանքներըւ վերացնողների առջև ծառացած խնդիրների մասին։

  • ՀՅԴ․ ՋԱՀԵՐԻ ԵՐԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՈՒՂԵՐՁ ՏՎԵՑԻՆ՝ ԴԵՄ ԵՆ ԹՈՒՐՔԱՀԱՃՈ ՈՒՂԵԳԾԻՆ

    2025-04-25 10:13
    598

    Երևանում տեղի ունեցած ջահերով երթին մասնակցեց ավելի քան երկու տասնյակ հազար մարդ, որը կոնկրետ ուղերձ տվեց իշխանությանը` դեմ է Հայոց ցեղասպանության ուրացման և, դրանով իսկ, թուրքահաճո ուղեգծին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական Վահե Սարգսյանը:

  • ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ՉԵՆ ԶՈՀՎԵԼ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՑԵՐԻ ՄԱՍԻՆ

    2025-04-24 20:28
    590

    Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ նախկինում չհրապարակված վկայությունները թույլ են տալիս նոր տեսանկյունից նայել 20-րդ դարասկզբի ողբերգությանը: Այս մասին Երևանում կայացած «Ցեղասպանության վերաիմաստավորումը 21-րդ դարում» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռուբեն Սաֆրաստյանը։

  • Թաներ ԱՔՉԱՄ․ REALPOLITIK-Ի ՍԿԶԲՈՒՆՔԸ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

    2025-04-24 19:51
    487

    Իրական քաղաքականության սկզբունքը հիմնական խոչընդոտն է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև հենց Թուրքիայի կողմից ճանաչման համար։ Թուրք պատմաբան, գրող, Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ Թաներ Աքչամն այս տեսակետը հայտնեց Երևանում «Ցեղասպանության վերաիմաստավորումը 21-րդ դարում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

  • 110 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ (ՈՒՂԻՂ)

    2025-04-24 10:56
    594

    Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։ Այսօր վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ այցելու եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսկ երեկ երեկոյան տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը:  

  • ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ԴԱՐ

    2025-04-24 08:15
    579

    Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության մեջ միակ ցեղասպանությունն է, որը սկսվել է 20-րդ դարում (1915-1923 թթ.) և շարունակվում է 21-րդում: Ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի վերաբերյալ տարբեր կարծիքներն ընդունելի են, ցեղասպանությունը ոճրագործություն է, իսկ ոճրագործության նկատմամբ կարող է լինել միայն մեկ վերաբերմունք. պատիժ, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում՝ դատապարտում, որպես կրկնությունը կանխելու միջոց։ Ոչինչ այնքան չի խրախուսում հանցագործին, որքան անպատժելիությունը, մենք դա գիտենք մեր սեփական պատմության օրինակով:

  • ԼՂ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ. ԶԱՏՈՒԼԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2025-04-23 18:58
    443

    Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային արտագաղթը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակությունը։ Այս հայտարարությունն արել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։