Մենք եվ աշխարհը

ԿՈՆԴ․ ՆՈՐ ԱՂՄՈՒԿ ԵՎ ՀԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԲԱՔՎԻՑ

2025-02-14 18:11
662

Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։