ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՖԱՐՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.
Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը.
ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։
Աբխազիայի հայ բնակչության շուրջ ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել ընտրությունների առաջին փուլից հետո։ Ուժային կառույցներում մի շարք աղմկահարույց պաշտոնանկություններ են տեղի ունեցել սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական հռետորաբանության և ընդդիմադիր թեկնածու (թուրքամետ կողմնորոշում ունեցող) Ադգուր Արձինբայի կողմնակիցներից հնչող սպառնալիքների ֆոնին:
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց այն ժամանակ, երբ 120 հազար հայ քրիստոնյա Արցախում սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման էին ենթարկվում: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ վերջ տալ բռնությանը և էթնիկ զտումներին, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է իր «Truth Social» հաշվում անցած հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական քարոզարշավի եռուն շրջանում, հիշեցնում է ամերիկյան Newsweek պարբերականը:
Անցած շաբաթ, ամերիկյան հեղինակավոր Washington Post-ում հրապարկվեց ամերիկահայ հայտնի լրագրող, բեսթսելերների հեղինակ Դեյվիդ Իգնաթիուսի ազդեցիկ սյունակը, որտեղ նաև նախագահ Թրամփին ուղղված կոչ կար՝ կատարելու հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու իր խոստումը և դա սկսել հենց Ռուբեն Վարդանյանից: News.am-ը թեմայի շուրջ զրուցել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս, տնտեսագետ Վահան Զանոյանի հետ, որին ևս հղում էր արված Իգնաթիուսի սյունակում:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալԿոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքին, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամին,ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը, որը տեղի է ունենում Բաքվում:
Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ներողություն խնդրել հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «անպատասխանատու և վիրավորական հայտարարությունների» համար:
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Alpha News-ի ուղիղ եթերում Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հեռախոսազրույցն անվանել է պատմական իրադարձություն ու նշել, որ այդ երկու ղեկավարների սեղանին է դրվելու նաև Հայաստանի ճակատագիրը։
Պուտինի և Թրամփի մեկուկես ժամ տևած զրույցը շատերին հույս ներշնչեց, որ հնարավորություն կա առաջիկա ամիսների ընթացքում վերջ տալ Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Եվ դրանով իսկ վերջ տալ ոչ այնքան ռուս-ուկրաինական հակամարտությանը, որքան Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ դիմակայությանը։ Դիմակայություն, որը մեծ աղետի եզրին հասցրեց աշխարհը: Դիմակայություն, որի արձագանքն ակնհայտ էր բազմաթիվ այլ տեղային հակամարտություններում։ Հայաստանն ու Արցախը իրենց վրա զգացին դա լիակատար չափով, քանզի Երևանում իշխանության ղեկին այն մարդն է, որի ականջին մշտապես շշնջում էին, թե Ռուսաստանը ուր որ է կփլուզվի, և ինչ-որ փուլում նա լրջորեն հավատաց դրան։