ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՍԿՍԵԼՈՒ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-06-22 12:34

Որպես ռազմական փորձագետ, ռացիոնալ դատողությամբ մարդ, որ տեղյակ է նաև աշխարհի հարյուրավոր պատերազմներից, չեմ կարող պատերազմ ուզել։ Նիկոլական թեզ է, թե իր հակառակորդները պատերազմի կուսակցություն են, ռևանշիստներ են, ուզում են պատերազմ հրահրել։ Այդ թեզով Փաշինյանն աշխարհին ուզում է ցույց տալ, որ եթե իրենք հանկարծ գնան, միանգամից պատերազմ կսկսվի։ Թեպետ, պատերազմ, լայնածավալ ռազմական գործողություններ Ադրբեջանն է սկսելու՝ Փաշինյանին օգնելու համար, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։  

  • ԲԱՔՈՒՆ «ՔՑՈՒՄ Է», ԻՍԿ ԵՐԵՎԱՆԸ՝ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆՈՒՄ

    2023-06-22 09:53

    Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է NEWS.am-ը։ «Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկագիծն անցնում է: Դա էլ է շատ կարևոր և ֆունդամենտալ համաձայնություն: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- ասաց Գրիգորյանը։ Ճշտող հարցին, թե Բաքուն համաձայնե՞լ է իրավազորության հետ կապված այդ մոտեցմանը, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը որևէ այլ ձևաչափով չենք քննարկելու: Եվ եթե այնուամենայնիվ կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է՝ այդ ընկալումը կիսում են առնվազն մեր եռակողմ աշխատանքային խմբի հարթակի բոլոր մասնակիցները»։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՆՈՐ «ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ԲԼՈԿԱԴԱ»

    2023-06-21 17:20

    Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։ 21-րդ դարում առաջացել է նոր «Լենինգրադի բլոկադա», ու մենք ոչինչ չենք անում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱՆ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԳՈՎ ՉԷՐ

    2023-06-21 15:18

    44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներքուստ զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Որքան ժամանակն անցավ ու հայ ժողովուրդն ավելի շատ սկսեց գիտակցել կորուստների չափը, խորությունն ու հետևանքները, այնքան կատարելագործվեցին և նոր դրսևորումներ ստացան Փաշինյանի արդարացման և ինքնամաքրման ջանքերը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԶ ԱՍԵԼ Է՝ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ, ՎԵՐՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-06-21 09:58

    Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով տվել է մեծ փաստեր և նյութեր, որ պատերազմի գլխավոր մեղավորն ինքն է և որ պետական հանցագործ է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։  

  • ԱՐՑԱԽԸ ՄԵԾ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ՄԻ՛ ԼՌԵՔ

    2023-06-20 19:06

    Այսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ Արցախի շրջափակումը դարձել է ամբողջական և կոշտ. սադրանք կազմակերպելով Հակարի կամրջի վրա և համարժեք պատասխան ստանալով հայկական զինված ուժերի կողմից, Բաքվում որոշել են արգելել Բերձորի միջանցքով նույնիսկ այն սահմանափակ փոխադրումները, որոնք գոնե ինչ-որ կերպ պահպանում էին կյանքը պաշարված հանրապետությունում: Վեցերորդ օրն է, ինչ Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ արգելվում է նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների երթևեկությունը՝ մարդասիրական բեռներով և ծանր հիվանդներով…

  • ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐԵՏԱԿՈԾՄԱՆ ԴՂՐԴՅՈՒՆԻ ՏԱԿ

    2023-06-19 19:13

    Հունիս ամսվա ողջ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 19 հայտարարություն է տարածել, թե իբր՝ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել։ Ադրբեջանի ՊՆ-ի բոլոր հայտարարությունները սուտ են և հետապնդում են մեն-միակ նպատակ. տեղեկատվական հիմք նախապատրաստել ամենօրյա ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների համար: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։ «Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը:

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՈՒ՞Մ ԺԱՄԱՑՈՒՅՑՆ Է ՃԻՇՏ

    2023-06-19 11:51

    Մի հարց անընդհատ իրար տալիս ենք. ժամանակ ունե՞նք, թե ոչ։ Այս կարևոր հարցի պատասխանը մեկ այլ հարցի մեջ է. ժամանակ՝ ինչի՞ համար։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀՀ-Ն, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼ ՆԵՐՍԻՑ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՆ

    2023-06-19 10:34

    Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՁԵԶ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ԽՈՉՆԴՈՏԵԼ ՈՒ ՉԵՆ ՓՈՐՁԵԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻԴ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

    2023-06-19 08:38

    2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչնդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: