ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՍՏԵՂԾՎԵԼ

2023-04-25 12:52

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: Նոր կառույցը, ըստ կանոնադրության՝ ձեւավորվել է   պետական իշխանության և հանրային շրջանակների միջև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով։

  • Հիլդա ՉՈԲՈՅԱՆ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԿԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ

    2023-04-25 09:06

    Այսօր արդեն ակնհայտ է, որ Ցեղասպանությունը առնչվեց ոչ միայն Օսմանյան կայսրությունում ապրող հայերին, այլև համայն հայությանը, և դարձավ տարածաշրջանում հայերի իսպառ ոչնչացման ծրագրի իրականացման արդյունք, ինչը շարունակվում է նաև այսօր,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի հայ համայնքի հայտնի գործիչ, Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար Հիլդա ՉՈԲՈՅԱՆԸ։

  • ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՀԱՊԱՂ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՋԱՆՔԵՐԸ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ, ԹԵ՛ ԴՐՍՈՒՄ՝ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ. Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    2023-04-25 09:03

    Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում՝ կանխելու նոր ողբերգությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ ասվում էԿարապետյանի հայտարարությունում:

  • ՆԻԿՈԼԻ «ՈՒՂԵՐՁԸ» ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

    2023-04-24 17:23

    Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

  • ԵՍ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ, ԵԹԵ ԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ. Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

    2023-04-24 09:53

    Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում մի քանի օր առաջ ներկա էի Սուրբ Զատիկի առթիվ սաների պատրաստած միջոցառմանը: Երեխաների հետ շփումը ոչ միայն երջանկության անսահման զգացողություն ու էներգիա հաղորդեց, այլև ավելի խորացրեց նրանց խաղաղ մանկությունն ու լուսավոր ապագան ապահովելու պատասխանատվության զգացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նակին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

  • ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՍԽԱԼ ՀԱՍԿԱՑԱՆ

    2023-04-22 11:26

    Խորհրդարանը քննարկեց կառավարության տարեկան հաշվետվությունը և տեղեկացավ, թե ինչպես են ծախսվել հարկատուների գումարները: Քննարկումը լավատեսական էր, բոլորն արձանագրեցին, որ հայտնի միջադեպի ժամանակ, երբ մեր խրոխտ խոսնակը, իրեն զգալով շանթարձակ Զևս, վռնդեց ընդդիմությանը նիստերի դահլիճից (իհարկե, հսկիչների օգնությամբ), նա ընդ որում ոչ մի անգամ չթքեց: Նույնիսկ չնայած ընդդիմության կոշտ քննադատությանը կառավարության հասցեին։ Սա առաջընթաց է. թեկուզ դանդաղ, բայց ուղտի հաստատուն քայլերով առաջ է շարժվում հայկական ժողովրդավարությունը։

  • ՔԱՆԻ՞ ՀԱՅԻ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՄԻՋԱԴԵՊԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ

    2023-04-21 18:17

    Քաղաքացիական անձանց շրջանում խուճապից խուսափելու համար… Ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում 4 հայ զինվորի կյանք խլած փոխհրաձգությունից հետո նմանատիպ ներխուժում է սպասվում Վարդենիսում:

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՀԱՅՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ «ՉԱՐՉԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-04-21 17:31

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրեց այն ելույթը, որը երեկ, ԱԺ նախագահի կողմից ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից հեռացնելու պատճառով, հնարավորություն չէր ունեցել հնչեցնել խորհրդարանի ամբիոնից։  

  • ԱԺ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-04-21 10:15

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել է հրատապ ասուլիս։  

  • ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐ, ԹԵ՞ ՄԱՈՒԶԵՐԻՍՏՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՏԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ

    2023-04-21 09:12

    Սյունիքի Տեղ համայնքում տիրող իրավիճակը հանրային ուշադրության կենտրոնում է արդեն ավելի քան 3 շաբաթ: Ավելի ճիշտ՝ մարտի 29-ի գիշերից, երբ ադրբեջանական կողմը, խախտելով (ախ, ինչպիսի՜ անակնկալ) երկկողմ պայմանավորվածությունները, առաջ շարժվեց և սկսեց ամրություններ կառուցել հայկական տարածքում, չբախվելով բացարձակապես ոչ մի դիմադրության։ Այնուհետ տեղի ունեցավ ապրիլի 11-ի մարտական բախումը, որում զոհվեց չորս և վիրավորվեց վեց հայ զինծառայող, ինչը առաջացրեց բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռևս չկան: