Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՇԱՏ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում ենք։ Կամ՝ մեզ հատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։
Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում ենք։ Կամ՝ մեզ հատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։
Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության առնչությամբ:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի վերահսկողությունն ապահովելու իրավազորություն կամ ֆունկցիա չունեն, քանի որ վերջինս գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի երաշխիքների ներքո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ «Ընդ որում, եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ղարաբաղյան շարժման նենգափոխումը Հայոց համազգային շարժման… Փետրվարին կլրանա Ղարաբաղյան շարժման 35 տարին։ Ամեն ինչ սկսվեց 1988թ. փետրվարի 11-ին, երբ Ստեփանակերտում սկսեցին թռուցիկներ տարածվել Ադրբեջանի կազմից դուրս գալու կոչով։ Փետրվարի 12-13-ին ողջ Ղարաբաղում տեղի ունեցան ժողովներ՝ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով, առաջարկին կողմ քվեարկեցին 5 շրջգործկոմներից 4-ը, ինչպես նաև բուն մարզային խորհրդի 87 անդամներ։ Փետրվարի 20-ին նիստը գումարվեց։ Ձայների ճնշող մեծամասնությամբ (110-ն ընդդեմ 17-ի, 13 ձեռնպահ) այն որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ տեղափոխելու մասին։ Հաջորդ օրը այդ որոշումը հրապարակվեց «Սովետական Ղարաբաղ» թերթում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չեմ հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում:
Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են` «ՊՆ N զորամասի» և այլն, այլն...
Ամերիկան Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու, որովհետև Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ոչ պակաս կարևոր երկիր է, քան Հայաստանը, եթե ոչ ավելի կարևոր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Վերջին տարիներին գնալով ավելի դժվար է գտնել պատշաճ բառերն ու սեփական վերաբերմունքն արտահայտել հայկական բանակի համար տոնական օրը՝ հունվարի 28-ին։ Ավելի ճիշտ, այս օրը նշանակալի է ոչ միայն զինվորական համազգեստով մարդկանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են, որ առանց բանակի մեր տարածաշրջանում անհնար է ապրել։ Այլապես կստացվի, լավագույն դեպքում, ըստ հայտնի տրամաբանության. եթե չկառուցես քո բանակը, ապա ստիպված կլինես կերակրել օտարինը, դրանից բխող բոլոր, այդ թվում՝ անկանխատեսելի հետևանքներով…
Վահե Ղազարյանն ընդդեմ զոհված զինվորների ծնողների Երևանի կենտրոնական փողոցներից մեկում շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը տարօրինակ օրինաչափություն բացահայտեց։ Հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. կարո՞ղ էր արդյոք ոստիկանությունը զոհված հերոսների ծնողներին ծեծի ենթարկելու հրաման ստանալ, ինչպես դա տեղի եղավ 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում, եթե պետության ղեկին լինեին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Հարցվողների մեծ մասը, լսելով հարցը, անմիջապես ներպարփակվում ու հրաժարվում էին պատասխանել, թեև զոհվածների մայրերի և հայրերի նկատմամբ ոստիկանական հաշվեհարդարի կադրերը տեսել են բոլորը։
«Ելակային» բարեփոխումների հետևանքները Օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուններն ու հրդեհը 16 մարդու կյանք խլեցին, զոհվածներից մեկի մարմին այդպես էլ չգտան։ Հունվարի 19-ին Ազատ գյուղում բռնկված հրդեհը ժամկետային 15 զինծառայողի կյանք խլեց: