ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՑՈՒՐՏ ՁՄԵՌՆԵՐ. ԴԱՎԹՅԱՆԸ` ՀՀ-Ի ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մոդուլային ատոմակայանների անվտանգության մասին շատ վաղ և անհիմն է խոսել, քանի որ դրանք աշխարհում դեռ հավուր պատշաճի շահագործման չեն հանձնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։