ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈՒՐՈՒՆ ԵՎ ՆՐԱ ԱՆՊԵՏՔ ՍԱՆԵՐԸ

2022-12-22 09:26

Օրերս «Չորրորդ իշխանություն» թերթը հաղորդագրություն էր հրապարակել ԿԳՄՍՆ արդեն նախկին ղեկավար Վահրամ Դումանյանի հրաժարականի մասին՝ համեմելով դա հեգնական դիտողությամբ, թե իբր՝ հրաժարականի դիմումը միակ լավ բանն է, որ նախարարի պաշտոնում արել է սույն պաշտոնյան։ Այդպիսով պարբերականը հակիրճ արտահայտեց իր դիրքորոշումը Փաշինյանի կողմից վստահված պատասխանատու պաշտոնում պարոն Դումանյանի կատարած աշխատանքի որակի և իրականացրած բարեփոխումների նկատմամբ։

  • ՍՊԱՐԱՊԵՏՆ ՈՒ «ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ» ՋՈԿԱՏԻ 500 ՄԱՐՏԻԿՆԵՐԸ…

    2022-12-22 09:22

    Արցախյան աղբյուրի վկայակոչումով Ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի ճանապարհի արգելափակմանը նախորդել էին Ալիևի հայտարարություններն այն մասին, թե այդ ճանապարհով Հայաստանից զենք է մատակարարվել Արցախ։ Այնուհետ հորինեցին քարոզչական ասեկոսեն Արցախի տարածք ներթափանցած մի խումբ կասկածելի իրանցիների մասին և այլն։ Զուգահեռաբար Հայաստանում բարձրացավ ռուսատյաց հայտարարությունների հերթական ալիքը։ Դրանց հեղինակները՝ Նիկոլի ձեռքից կերակրվող արտախորհրդարանական կոալիցիայի առաջնորդների շարքից, միաբերան պնդում են, թե Կրեմլը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում՝ ռուս զինվորականների վերահսկողությամբ։

  • Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑՎԵԼ, ԲԱՅՑ ՀԱՐՑ Է, ԹԵ ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

    2022-12-21 18:26

    Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդի քննարկումը շատ կարևոր էր, Ադրբեջանը հումանիտար հարցերի առումով միայնակ էր մնացել, կարծում եմ այդ քննարկումն ինչ–որ ազդեցություն կունենա, բայց ոչ քաղաքական տեսանկյունից։ Նման կարծիք News.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ–ի դիմումի հիման վրա ՄԱԿ–ի ԱԽ–ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը։ 

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՈՒՄԻ՞Ց ՊԱՀԱՆՋԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

    2022-12-20 15:32

    Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԲՐՅՈՒՍԵԼԸ ՊԱՏՎՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ, ԵՐԲ ԻՐ ՈՒՂԻՂ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ Է

    2022-12-19 15:36

    Բրյուսելը պատվում է Ալիևին հենց այն նույն օրերին, երբ Ալիևի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ։ Այս մասին գրում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

  • ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ 5-րդ ՕՐԸ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՀՀ ԱԳՆ-ը, ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ՈՒ ԴԵՍՊԱՆՈՒՀԻՆԵՐԸ

    2022-12-16 20:04

    Բերձորի միջանցքի արգելափակման 4-րդ օրը ՝ դեկտեմբերի 15-ին, Փաշինյանը բարեհաճեց անդրադառնալ Արցախի լիակատար շրջափակման հարցին, այն էլ՝ ընդամենը կառավարության նիստում։ Մինչ այդ Հայաստանի սույն «վարչապետը» բերանը ջուր էր առել և ոչ մի բառ չէր ասում ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար գոյաբանական կարևորության խնդրի մասին, ոչ մի անգամ հրապարակավ չդատապարտելով Ադրբեջանի գործողությունները և ոչ մի պահանջ չներկայացնելով իր «կառուցողական» յուզգյարներ Բաքվին ու Անկարային։

  • Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԱՅՍՊԵՍ, ԹԵ ԱՅՆՊԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ.ՀԱՐՑ՝ Ի՞ՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐՎԵԼՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-12-16 15:23

    «Տևական ժամանակ տարբեր ամբիոններից հնչեցվում են կարծիքներ՝ թե՛ մանիպուլյատիվ, թե՛ ոչ ուղղակի, որ սա ռուս խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության գոտի է, և Հայաստանը որևէ ձևով չի կարող վերահսկողության տակ պահել այս իրավիճակը: Սա ամենամեծ սխալն է, որ թույլ ենք տվել. այսինքն, Հայաստանի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորից՝ նրանց թողնելով մեկուսացած վիճակում կամ 3-րդ երկրի հայեցողությանը»,- ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում, ապա շեշտեց, որ դիվանագիտական հնարավորությունների պատուհաններ եղել են:  

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԵԼՔ ՈՒՆԻ

    2022-12-16 08:08

    Վերջին բոլոր օրերին ադրբեջանական քարոզչությունը, շնչահեղձ լինելով հրճվանքից, շեփորում է այն մասին, որ Լաչինի միջանցքի արգելափակումով և Ստեփանակերտ ու Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր մտնող գազը կտրելով իրենք իսկական աղետ կառաջացնեն այնտեղ և այդպիսով վերջնականապես կթաղեն իրենց Հայրենիքից հեռանալ հրաժարվող մեր հայրենակիցներին։ Իսկ հետո կգա նաև Հայաստանում ապրողներին թաղելու հերթը։

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԽԻՍՏ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-12-15 14:32

    Ցավոք սրտի միջազային հանրության արձագանքը խիստ անբավարար է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն և Արցախում հումանիտար ճգնաժամ հարուցելուն:  

  • ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀՐԱՀԱՆԳՈ՞Վ

    2022-12-15 08:13

    «Արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է ԱԱԾ-ի հետախուզության դեպարտամենտը» Այն հարցին, թե ինչու են որոշել Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ համակարգից տեղափոխել վարչապետի անձնական ենթակայության տակ, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հիրավի ապշեցուցիչ պատասխան տվեց: Նա ասաց, որ դա քաղաքական որոշում է։ «Այս պահին կա քաղաքական որոշում առ այն, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի երեք գլխավոր գործառույթ: Առաջինը հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև տեռորիզմի դեմ պայքարը»: Գրիգորյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն չափազանց շատ գործառույթներ ունի, իսկ բեռնաթափումը թույլ կտա բարձրացնել ծառայության արդյունավետությունը: