ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԲՈԼՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՑ, ԿԼԻՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՎ, ԹԵ ՓՈՂՈՑՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2022-10-12 15:13

«Հայաստանը գտնվում է պատմականորեն ամենածանր վիճակներից մեկում, երբ մեր պետական շահերը միջազգային օրակարգում ներառված չեն։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում 2018 թվականին իրականացված թավշյա իշխանափոխությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել, մեր իշխանություններն այսօր արտաքին քաղաքականություն չեն իրականացնում, աշխարհաքաղաքական սուբյեկտներն իրենց նպատակներին հասնում են Հայաստանի հաշվին։ Այս ամենն իրականանում է հայ ժողովրդի լռության ներքո»,- այս մասին այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը’ հավելելով, որ ռազմաքաղաքական իրավիճակը նույնպես շարունակում է մնալ գերլարված, ամեն պահի կա ոտնձգությունների հնարավորություն։  

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ՉԻ ՁԳՏՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ՝ ՀԱՎԱՏԱԼՈՎ, ՈՐ ԱՌԱՆՑ ԴՐԱ ԱՎԵԼԻԻՆ ԿՀԱՍՆԻ

    2022-10-12 12:41

    Ադրբեջանի ռազմական սադրանքներն ընդհանուր ռազմավարության տարր են՝ ուղղված Արցախը և ողջ Հայաստանը գրավելուն։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

  • ԲԴԽ ԿԱԶՄԸ ԿՐԿԻՆ ՓՈԽՎՈՒՄ Է. Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

    2022-10-12 07:08

    Վերջին օրերին իրավական ոլորտում տեղի ունեցավ համենայնդեպս առաջին հայացքից բավական անսպասելի իրադարձությունների մի ամբողջ շարան։ Վերցնենք, թեկուզ, վայրիվերումները Բարձրագույն դատական խորհրդում։ Ռեկորդային արագությամբ՝ 2 օրում, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, հավանաբար ցանկանալով ավելի երկար ըմբոշխնել Նիկոլ Փաշինյանի դիմանկարն իր գլխավերևում, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրվեց ԲԴԽ դատավոր, իսկ հաջորդ օրը ԲԴԽ անդամների գաղտնի քվեարկությամբ դարձավ դրա նախագահը։

  • ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Ո՞Վ ԿԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2022-10-11 19:25

    1997թ. վերջի-1998թ. սկզբի իրավիճակը կարգավորվեց հօգուտ Արցախի… Պրահայում բանակցություններից առաջ Փաշինյանի ընտանեկան թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակումները հիշողության մեջ թարմացրեցին այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին Տեր-Պետրոսյանի հոդվածին (1997թ. դեկտեմբերի 1): Այդ հոդվածից հետո ՀՀՇ առաջնորդը հրաժարական տվեց (1998թ. փետրվարի 3)։ Նրա քաղաքական սանիկն արդեն հանձնել է Արցախը, իսկ հոկտեմբերի 5-ին խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում շատերը նշմարեցին նաև ինքնիշխան Հայաստանի տարածքը հանձնելու պատրաստակամություն։

  • Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-10-11 19:03

    Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շտապեցնում են հայկական կողմին, հայկական կողմն էլ կարծես թե արագացնում է այդ գործողությունները, որ մինչև տարեվերջ կամ ամենաուշը 2023 թվականի սկիզբ ինչ–որ փաստաթուղթ ստորագրեն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն՝ անդրադառնալով «Силовики» տելեգրամյան ալիքի հրապարակած փաստաթղթին, որը դարձել է Պրահայում առանցքային խոսակցության թեմա՝ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև։  

  • «Հրապարակ». ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

    2022-10-11 11:21

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հավաքական Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաև հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետևում։ Կան տեղեկություններ, որ Ալիևն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։

  • ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԿԱՊՈՒՅՏ ԱՆՁՆԱԳԻՐ

    2022-10-11 08:17

    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաձայնեցված կետերը: Այդ մասին նա հայտարարել Է Factor TV-ին տված հարցազրույցում, հաղորդում է News.am-ը։ Տարածքային ամբողջականության ճանաչումը «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորը համարում է բանակցային գործընթացի համար կարևորագույն պայմանավորվածություն։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- հայտարարել է Աղաջանյանը։ Նրա խոսքերով, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ Արցախի ժողովրդի բնակչության իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը ապահովելու համար:

  • ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԳԵՐԻՆԵՐ ՉՎԵՐՑՆԵ՞Լ

    2022-10-10 19:43

    Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը հնչեցրեց մի քանի կարևոր հայտարարություններ, որոնցից մեկը հիրավի ցնցող էր։ «Մխրճումներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։ Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։ Մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ»,- հաղորդեց նա՝ ասես ոչինչ չի պատահել։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ՔՎԵԱԹԵՐԹԻԿ, ՈՐԸ ՄԵԶ ՏՎԵԼ Է ԱԼԻԵՎԸ

    2022-10-10 11:22

    Դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։ Այն ընտրությունը, որի առաջ կանգնած ենք մենք, ոչ մի կապ չունի ԿԸՀ-ի հետ։ Մենք հա´մ ընտրողն ենք լինելու, հա´մ ընտրվողը, հա´մ հաշվողը։ Մեր ընտրությունը շատ պարզ է.

  • ԵՄ-Ն ԵՎ ՌԴ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2 ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

    2022-10-10 11:17

    Ներկայումս ԵՄ-ն և Ռուսաստանը առաջ են մղում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց հայեցակարգերը։ «Կոմերսանտի» դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցային գործընթացում կա խաղաղ կարգավորման երկու մոտեցում.