ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ (Ուղիղ հեռարձակում)
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։
Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա հնարավորությունն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաքը:
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը ամբողջովին ավերվել Է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք վերանորոգման պատրվակով տաճարը վերածում են ուղղափառ եկեղեցու: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական եկեղեցու ինքնության խեղաթյուրումը նախաձեռնել է ոմն բլոգեր Ալլահվերդիևը, սակայն հասկանալի է, որ այդ «նախաձեռնության» հետևում կանգնած է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: Հաղորդագրությանը կցված էին լուսանկարներ, որոնք ապացուցում են տաճարի ավերման փաստը։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վիեննայում հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպումից մի լուսանկար ու գրել.
1. Ի՞նչ է եղել Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող և ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: Դրա հետևանքով «մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր»: Դրանից ավելի վաղ առաջիկա ամիսներին Բերձոր քաղաքի՝ Ադրբեջանին հանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էր անկախ լրագրող Նաիրի Հոխիկյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը և այլք։ Առաջիկա ժամանակահատվածում Բերձորի «լիարժեք նվաճման» մասին են խոսում նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մերձիշխանական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Ադրբեջանը հրապարակում է նաև լուսանկարներ և տեսանյութեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգությունները։
Ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով Ադրբեջան կատարած իր վերջին այցի արդյունքները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգտագործեց պաշտոնական Բաքվի դրույթներն ու տերմինները և կրկին նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում: Ի պատասխան՝ Փաշինյանը չգտավ ավելի լավ բան, քան հիշեցնել Լավրովին երկու երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հայ-ռուսական համատեղ հայտարարության այն կետը, որտեղ խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի դերի մասին։ Փաշինյանը կարծում է, թե Լավրովը տեղյակ չէ՞։
Վերնագրի շուրջ զրուցել են «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը։
«Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ» Փաշինյանն ուզում է Սեդա ՍԱՖԱՐՅԱՆԻՆ տեսնել ՍԴ դատավորի աթոռին՝ այս տարի Արևիկ Պետրոսյանի լիազորությունների լրանալուց հետո։ «Մնում է միայն նրա եղբորը նշանակի Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ Լուլուին՝ Գլխավոր շտաբի պետ»,- այդ առնչությամբ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։