«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
«Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում:
«Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում:
Մի կողմից, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին ՔՊ պատգամավորների հղած ծործորուն ճառեր, մյուս կողմից, ճնշման է՛լ ավելի սաստկացում խոսքի ազատության առումով՝ «մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է պետք անել» վերջասվածքով։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ շփումներում նման վարքագիծ է որդեգրել ամեն առիթով ու առանց առիթի իրեն «ժողովրդավարության բաստիոն» հորջորջող իշխանությունը։
Ղազախստանյան սցենարը մերժվե՞լ է Հայտնի պարբերականների հավաստմամբ, Փաշինյանը ծրագրել էր լուծել բողոքի փողոցային ակցիաների հարցը ղազախստանյան սցենարով, սակայն վճռական մերժում է ստացել ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներից: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, թե Նիկոլը ՀԱՊԿ-ին չի դիմել։ Այդ հերքմանը չհավատացին, իշխանավարող սրիկայախումբը 4 տարվա ընթացքում արդեն բազմիցս աչքի է ընկել իր էժանագին հնարքներով. ստորագրությամբ ու կնիքով թղթի վրա պաշտոնական դիմումի բացակայությունը բնավ չի նշանակում, թե Նիկոլը հող չի շոշափել նման որոշման համար…
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում 790 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ինչպես նշել է նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այդ գումարից Արագածոտնի մարզին կհատկացվի 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռիին՝ 147 մլն դրամ, Կոտայքին՝ 98 մլն դրամ, Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ, Վայոց ձորին՝ 42 մլն դրամ և Տավուշին՝ 26 մլն դրամ: Նա նշել է, որ բոլոր նախագծերն արդեն իրականացվել են, և կառավարությունն այդ որոշմամբ լոկ կատարում է համաֆինանսավորման իր ստանձնած պարտավորությունները։
Երբ օրերս ոստիկաններն իրենց թույլ տվեցին դաժան վերաբերմունք ցուցաբերել անհնազանդության ակցիայի տարեց մասնակցի նկատմամբ, Ֆեյսբուք սոցցանցում միանգամից մեմ հայտնվեց՝ երկու լուսանկարի համադրումով: Դրանցից մեկը 44-օրյա պատերազմի ժամանակ լայնորեն տարածված տեսանյութի կադրերից է՝ արդեն բռնազավթված Շուշիում հայ ծերունու հանդեպ ադրբեջանցի ճիվաղների անմարդկային վերաբերմունքի մասին, երկրորդը՝ ոստիկանների կողմից Երևանում ալեհեր քաղաքացու ձերբակալման կադրերից։ «Ասում էի, չէ՞, որ հաստավիզ կարմրագլուխները Յաշմայի ֆիլիալն են Երևանում…Խնդրեմ... գտեք մեկ տարբերություն»,- գրել է արցախցի բլոգեր Ալեն Ղուլյանը՝ տեղադրելով լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում։
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 19-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Մեր աչքի առաջ խեղում են երեխաներին ու ծերերին, իսկ մենք գոռում ենք «Ամո՛թ» «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին»՝ ավտոերթի մասնակիցների թվից, բերման են ենթարկել հայկական հանրապետությունների պետական դրոշների համար: Անցորդների աչքի առաջ ոստիկանները կանգնեցրել են դրոշներով մեքենաները, քաշքշելով իջեցրել վարորդներին, անձրևային ջրափոսերի միջով քարշ տվել ոստիկանական ավտոբուս, չարձագանքելով այն հարցին, թե «ինչի՞ համար, ի՞նչ խախտում եմ արել»։
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ո՞րն է ավելի կարևոր. կյանքը, թե՞ պատիվը: Եթե յուրաքանչյուր մարդու համար այդ տանջալի երկընտրանքը միշտ գոյություն ունի, ապա ժողովրդի, ազգի պարագայում այն պարզապես չկա. նվաստացումը նրանց համար նշանակում է մահ, կործանում։ Ազգի համար հենց պատիվն է նշանակում կյանք։ Իսկ եթե ազգը պատիվ չունի, նա ի՞նչ է։ Այո, նա ոչինչ է։
Սադրանքի պատվեր Երբ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտնվեց Թատերական հրապարակում, իսկ հետո նաև Ֆրանսիայի հրապարակում, շատերը հանգեցին այն եզրակացության, որ Փաշինյանն անհետևանք չի թողնի այդ փաստը, մանավանդ որ գեներալը Թատերական հրապարակ մի քանի անգամ այցելել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ։ Կարապետյանը ապրիլի 24-ի գիշերը մասնակցել է նաև ջահերով երթին…