ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ

2022-04-05 10:29

Այսօր հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի. դա հանրահավաք է՝ հանուն հայկական հզոր պետականության, ի պաշտպանություն Արցախի, նրա անկոտրում բնակիչների։ Հանրահավաք՝ հանուն իր հողի վրա ազատ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու արցախցու իրավունքի, և որ արցախցուն չլքի այն վստահությունը, որ ինքը միայնակ չէ իր պայքարում։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՊԵՏՔ Է, ԲԱՅՑ՝ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ

    2022-04-02 16:16

    Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։ Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ «պատերազմի» փոխարեն «խաղաղություն» ուզելու մեջ։

  • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց

    2022-04-02 08:48

    Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ «ԶՈՐՔԵՐԸ ՀԱՅԵԼԱՅԻՆ ՀԵՏ ՔԱՇԵԼՈՒ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2022-04-01 12:47

    «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է.

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԿԱՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

    2022-03-31 11:27

    Դատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից, այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

  • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՊԱՂ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

    2022-03-31 09:54

    Այս տեքստի համահեղինակներից եմ։ Կազմողների մեջ չկան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ակտիվ կուսակցականներ։ Ամեն մեկը իր մոտ կհրապարակի նույն տեքստը։ Ցանկացած ոք, ով տեսնում է Հայաստանի (ներառյալ Արցախի) վրա կախված մոտալուտ մահացու վտանգը, կարող է միանալ այս կոչին այն կիսելով, կամ իր մոտ արտագրելով և հստակ տեղեկացնելով իր ընթերցողներին, որ միանում է կոչին։ Խնդրում եմ ակտիվ տարածել ոչ միայն ՖԲ-ում այլև տելեգրամյան ալիքներում, այլ հարթակներում, ակտիվ քննարկել այն։

  • ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ Է ԱԼԻԵՎԻՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՌՈՐԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2022-03-30 22:36

    Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները Ալմաթիում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում վիճել են Ղարաբաղի թեմայի շուրջ, հաղորդեցին երեկ ԶԼՄ-ները: Խոսքը Սիմոնյանի և Գաֆարովայի միջև թեթև լեզվակռվի մասին էր, որի արդյունքներով կողմերը եկել են լիակատար փոխըմբռնման։ Ճիշտ է, Ալենը պարկեշտության համար մի քանի խոսք է ասել ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ «մոռանալով» պատմել մնացած ամենի մասին, այդ թվում՝ հումանիտար աղետի և հարազատ օջախներից կանանց ու երեխաների տարհանման։ Ի պատասխան՝ Բաքվի խոսնակը ամեն ինչում մեղադրել է Հայաստանին և Արցախին, որից հետո երկուսն էլ հաշտ ու բարիշ համաձայնել են, որ պետք է սկսել բանակցությունները «խաղաղության պայմանագրի» շուրջ։

  • Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՓԱԿԵԼ ԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԷՋԵՐԸ

    2022-03-30 09:56

    Ադրբեջանը հերթական անգամ հասավ իր նպատակին՝ ուժ ցուցադրելու միջոցով։ Հայաստանի իշխանությունները չարեցին այն, ինչ պետք է արվեր դեռևս 2020-ից, քանի որ նրանց ձեռնտու էր բանակի ոչնչացումը, ինչից օգտվում է Բաքուն։ Այս մասին, հյուրընկալվելով News.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Մի կողմը դիմում է զենքի, իսկ մյուս կողմը խոսում է խաղաղության մասին։ Առաջին կողմն այս դեպքում միանգամայն կանխատեսելիորեն անընդհատ նոր պահանջներ է առաջադրելու։ Խաղաղություն չի կարող լինել, քանի որ դա պետք է ցանկանան բոլոր կողմերը։ Եթե Ադրբեջանը դիմադրության չի հանդիպում, ապա ինչո՞ւ պետք է գնա խաղաղության։