Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐՋԻ» ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՄԻՋԵՎ
Աշխարհը վաղուց բաժանված է երկու բլոկի՝ պայմանականորեն «կոմունիստական»՝ Մոսկվայի գլխավորությամբ և արևմտյան՝ ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ։ 20-րդ դարում բլոկների և միջուկային զենքերի բաժանումը հանգեցրեց սպառազինությունների մրցավազքի՝ ով առաջինը ստանա զենքի առավելությունը, նա կհաղթի համաշխարհային առաջնորդության համար երրորդ պատերազմում: Այս առճակատման հետևանքով աշխարհը լսեց բազմաթիվ պատմություններ լրտեսների և գործակալների մասին, հոգեբանական գործողությունների, գունավոր հեղափոխությունների (Վրաստան, Ուկրաինա, Հայաստան), այլ երկրների ղեկավարների բռնի տապալման, կենսազենքի, ընդդիմությանն ու զինյալներին աջակցելու, դիվերսիաների և ահաբեկիչների մասին։