ՄԱՐԱԽԻ ԳՐՈՀ. ԻՆՉՈ՞Ւ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՀՄԱԿԻՆ ԱՅԴՔԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵՑ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Երրորդ օրն է՝ Երևանում տեղի են ունենում մեր արցախցի հայրենակիցների ակցիաները, երրորդ օրն է՝ մարդիկ, որոնք ընդամենը մեկուկես տարի առաջ զրկվել են բացարձակապես ամեն ինչից, ջանում են հասնել իրենց մեծ Հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի: Եվ երրորդ օրն է՝ այդ թեմայով հաղորդագրությունների, տեսանյութերի ու գրառումների տակ կեղտի ու զազրանքի անդադար տարափ է տեղում, իսկական հեղեղ այն վիճակի ամոթալիության ու խայտառակության, որին հասել է հայ հասարակությունը հայատյաց-թուրքապաշտների կառավարման 7 տարիների ընթացքում։