ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՏՂԵՆ

2024-07-18 09:23

Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հերթական տեսաուղերձով, որտեղ խոսում է 44-օրյա պատերազմի առաջին օրերի մասին։ Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո երրորդ օրը ինքը եղել է Ստեփանակերտում ՝ խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի ոչ պաշտոնական պատվիրակության կազմում: Ինչպես պատմում է Մարուքյանը, Արցախի խորհրդարանի բունկերում ինքն առիթ է ունեցել զրուցելու բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ պետական բարձրաստիճան այրերի հետ։ Բացառությամբ Արցախի նախագահի և Պաշտպանության բանակի հրամանատարի։ Եվ բոլոր զրուցակիցները, Մարուքյանի խոսքերով, ասել են մոտավորապես նույն բանը. «Ինչո՞ւ եք եկել։ Այստեղ ձեզանից ոչ մի օգուտ չկա: Վերադարձեք Երևան, ասեք Փաշինյանին, որ կապվի Պուտինի հետ, խնդրի, որ վերջինս միջամտի, ռազմական գործողությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցնել…»։ Մարուքյանի հավաստմամբ՝ այդպիսին էր նաև նրանց դիրքորոշումը, ովքեր ի պաշտոնե պետք է մտածեին, թե ինչպես հաղթել ...

  • ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՊԻՏԻ ԵՐԿԻՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵՆ

    2024-07-17 13:34

    Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում ժամերով առանց որևէ կարգավորման։ Երկիրը մեծ հաշվով չի կառավարվում։

  • Գառնիկ ԿԵՐԿՈՆՅԱՆ․ ՀԱՅ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    2024-07-17 13:02

    News.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս անգամ զրուցել ենք ամերիկահայ փաստաբան Գառնիկ Կերկոնյանի հետ.

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ

    2024-07-17 08:35

    ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»:

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ» ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ. ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԹԹՎԱՍԵՐԻ՞Ն

    2024-07-16 16:20

    Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններն իրենց հարուստ ակտիվում գրանցել են ևս մեկ վիթխարի ձախողում. արբանյակային ծրագրի, որի «հաջող» մեկնարկը ոգևորված տիրաժավորում էին վերջին երկու տարիներին։ Պարզվել է, որ միանգամից մի քանի երկրներ դիմել են Երևանին՝ հայկական Armsat-1 և Hayasat-1 արբանյակներն ուղեծրից հանելու պահանջով, քանի որ դրանց շահագործումը խաթարումներ է առաջացնում այլ երկրների արբանյակների աշխատանքում և խափանում իրենց տիեզերական ծրագրերը:

  • ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐՎԱԿ ԷՐ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋԱՆՑՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-07-16 16:13

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԱՌԻԹ ՉՏԱԼ

    2024-07-16 08:48

    Երեկ լսում էի մի հայտնի հայ արևմտամետի։ Անունը չեմ նշի, որպեսզի մի ավելորդ անգամ չգովազդեմ նրան։ Մանավանդ որ դրանք՝ արևմտամետները, միայն դեմքով են տարբեր։ Իսկ ուղեղի պարունակությունը նույնն է: Մասնավորապես, ահա արդեն քանի տարի շարունակ կանխատեսում են Ռուսաստանի պարտությունը մի քանի ամսում և նրա՝ Ռուսաստանի մոտալուտ փլուզումը։ Ըստ այդմ էլ եզրակացնում են, թե Հայաստանը պետք է շտապ անդամակցի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Ճիշտ է, այնտեղ մեզ առանձնապես ոչ ոք չի սպասում, բայց այդ մանրուքները, որպես կանոն, բանախոսները շրջանցում են։ Արքայավայել գործ չէ դա հայ արևմտամետի համար՝ չնչին մանրուքների մեջ խորանալը։

  • ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԴԱԴԱՐԵՑՐԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵԼ

    2024-07-15 15:59

    Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

  • ՊԱՏՄԱԲԱՆ․ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ԿՐԹԱԾ ՍԵՐՈՒՆԴՆ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱՐՑԱԽԸ, ՎԵՐՍՏԵՂԾԵԼ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2024-07-13 10:38

    «Հայոց պատմություն» բառակապակցության մեջ «հայոց» բառը գրաբարյան սեռական հոլովով ունի թե՛ «Հայաստանի պատմություն» արտահայտության նշանակությունը, և թե՛ հայերի պատմությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը` անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` ՀՀ կառավարության որոշմանը։

  • «ՄԵՆՔ, ՆԻԿՈԼ ԱՌԱՋԻՆՆ» ԵՎ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ Ի ՀԱՎԵԼՈՒՄ

    2024-07-13 10:00

    Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչպես Փաշինյանը 6 տարի առաջ ինքն իրեն կնքեց «ժողովրդական վարչապետ», ի՜նչ ոգևորված ստեց, թե «Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա», և երկրի համար կարևորագույն հարցերն էլ լուծվելու են «Ագորայում»՝ Հանրապետության հրապարակում։ Այդ սուբյեկտն այնքան հաճախ ու լկտիաբար է ստել պետության ու ազգի համար բախտորոշ հարցերի վերաբերյալ, որ նշյալ (ինչպեսև բազմաթիվ այլ) էժանագին պոպուլիստական հայտարարություններն ու խոստումները վաղուց մոռացվել են՝ ավելի գլոբալ խնդիրների խորապատկերին իրենց «անկարևորության» պատճառով։