Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐԸ. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
ԽՆԴԻՐ № 1 1. Ամենուր՝ ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է շտապ կարգով կազմավորել աշխարհազորային ստորաբաժանումներ (զինված կամ առայժմ առանց զենք)՝ չսպասելով Երևանում քաղաքական իշխանության հարցի հանգուցալուծմանը։ Հանրահավաքներում այս հարցը պետք է քննարկվի և լուծումներ առաջարկվեն։ Բանն այն է, որ Ադրբեջանը կարող է դիմել ՀՀ-ի դեմ լայնածավալ հարձակման յուրաքանչյուր պահի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը, դրանից հետո կամ հենց այս օրերին տիրող խառնակ իրավիճակում։ Ռուսական զորքերի դուրս բերումն Ադրբեջանի հետ ՀՀ սահմաններից հուշում է, որ ադրբեջանական ներխուժումը սարերի հետևում չէ։