ԻՆՉՊԵՍ Է՛Լ ԱՎԵԼԻ ՍԵՎԱՑՆԵԼ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՍԵՎ ՕՐԸ
Դժվար է որևէ կերպ մեկնաբանել, թե ինչով մտապահվեց Հայաստանում 2024 թվականի ապրիլի 24-ը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը։ Սովորաբար դա միասնության օր է, երբ մարդիկ լուռ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս անգամ օրը հիշողության մեջ մնաց հիստերիայի մթնոլորտով, որ հերթական անգամ ստեղծեց գործող իշխանությունը։ Ըստ էության, այդ մթնոլորտը պարբերաբար ուղեկցում է իշխանության քայլերին՝ սկսած 2018-ի ապրիլից…