Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԸ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՄԻԶՈՂ ՏՂԱՆ ՀԱՆԳՑՆԵԼ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է ներկայացրել։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է ներկայացրել։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է և վերջ…
ՀՀ իշխանությունը շարժվում է թշնամու թելադրանքով և պատրաստ է Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջել` պատրվակ բերելով Ալմա Աթայի հռչակագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Եվրոպական խորհրդարանն իր բանաձևով, ըստ էության, արձագանքել է ՀՀ–ից եկող ազդակներին՝ ԵՄ–ին ավելի մերձենալու ցանկության մասին, սակայն միությանն անդամակցելու ակնկալիքների մեջ պետք է իրատես լինել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «APRI Armenia» կենտրոնի վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։
Հայաստանի Հանրապետության 1926 թվականի քարտեզով որևէ անկլավ չկա, ու Բաքուն իրավական որևէ հիմք չունի դրանց հավակնելու։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասաց ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը` անդրադառնալով ՀՀ գյուղեր և այլ տարածքներ հանձնելու մասին հայտարարություններին։
Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր:
Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ։
Մեկնաբանել այն զառանցանքը, որ հերթական անգամ դուրս տվեց Նիկոլն իր երեկվա «ասուլիսում», վաղուց արդեն անիմաստ գործ է։ Լկտի ստախոսությունն ու ակնհայտի ժխտումը, ամեն տեսակի խուսավարումները, շահարկումները, սադրիչ հայտարարությունները և մնացյալ ամենը, որ բնութագրում է այդ պաթոլոգիկ ստախոսին և նույնքան պաթոլոգիկ հայատյացին, հանրային ուշադրության նշույլի անգամ արժանի չեն։ Չենք խոսում արդեն ֆիզիկական և բարոյական այն նողկանքի զգացումի մասին, որ վաղուց տածում է այդ կերպարի հանդեպ հասարակության ողջամիտ մասը:
ՍիվիլՆեթը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ, հրապարակել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ հետաքննությունը։ Այն պարզել է, որ շատ քաղաքացիներ, որոնք գումար են նվիրաբերել՝ կա՛մ չգիտեին կուսակցության հիմնադրամ փոխանցված գումարի մասին, կա՛մ այդ նվիրատվությունները համարժեք չէին իրենց եկամուտներին։ Հետաքննությունները ցույց են տվել նաև նվիրատվությունների կասկածելի օրինաչափություններ։