ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԵԽԽՎ-ԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՍԵԼ, ԻՅԱ, ԻՐՈ՞Ք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024-01-25 16:00

ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում այդ երկիրը կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Panorama.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել է Վեհաժողովի որոշման ուշացած լինելու, դրա կայացման իրական պատճառների, արձագանքի ու հնարավոր հետևանքների շուրջ։