ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱՆԴՐՈԻԴԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է GOOGLE PAY-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արդշինբանկն այսօր հաճախորդներին հասանելի դարձրեց ևս մեկ նորարարական վճարային լուծում՝ Google Pay-ը: Այժմ անհպում վճարումները բանկի քարտապանները կարող են կատարել արագ, հեշտ և անվտանգ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներով և Wear OS ժամացույցներով ավելի քան 45 երկրների առևտրի կետերում, ինչպես նաև Google Pay վճարումներ ընդունող առցանց խանութներում: Google Pay-ը հասանելի կլինի Արդշինբանկի կողմից թողարկված Visa և Mastercard դեբետային և վարկային բոլոր քարտերի համար: