ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՖՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՂՔԱՏԱՆԱԼ

2022-10-12 17:37

Այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական աճը կազմել է 13,9 տոկոս՝ չնայած նրան, որ բնակչությունը շարունակում է աղքատանալ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ տնտեսական հարցերի գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանը։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԾՐԱԳԻՐԸ

    2022-10-05 16:29

    2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվեց Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը. ամբողջությամբ մարվեցին ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆՎԱԶՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՄԲ

    2022-10-04 13:56

    Ռուսաստանից եկող դրամական հոսքերի շնորհիվ գրանցված փուչիկ տնտեսական աճը չի կասեցրել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի արժեզրկումը, մասնավորապես՝ եթե 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ պահպանողական ֆոնդը տարեսկզբի համեմատ նվազել էր 9,3 տոկոսով, ապա 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆոնդերի գումարները նվազել են 10,11 տոկոսով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

  • ՀԵՆՎԵԼՈՎ ՊՂՊՋԱԿԻՆ

    2022-09-23 09:49

    Այն, ինչն անվանում են հայկական տնտեսություն, չորեքշաբթի օրը աշխուժացման ազդակ ստացավ։ Երկիր է շարժվում ռուս ռելոկանտների նոր ալիք, ինչը ՌԴ-ում մասնակի զորահավաք անցկացնելու որոշման հետևանքն է: Լսելով այդ լուրը, բազմաթիվ ռուսաստանցիներ հավաքել են ճամպրուկներն ու... Արդեն սեպտեմբերի 21-ի ցերեկը Ստամբուլի, Բաքվի, Երևանի ուղղությամբ առաջիկա չվերթների բոլոր ավիատոմսերը գնված էին։ ՌԲԿ-ի տվյալներով, Մոսկվա-Երևան տոմս կարելի էր գնել միայն սեպտեմբերի 24-ի համար, ընդ որում՝ 62 հազար ռուբլիով։

  • ARMENIAN BUSINESS FORUM 2022-Ը ՉԵՂԱՐԿՎՈՒՄ Է

    2022-09-14 18:17

    Հարգելի գործընկերներ Սեպտեմբերի 20-ին Երևանում պետք է մեկնարկեր Հայ գործարարների ասսոցիացիայի նախաձեռնությամբ և Տաշիր ընկերությունների խմբի աջակցությամբ կազմակերպվող Armenian Business Forum 2022 համաժողովը։

  • «ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԸ» ԴՐՎԱԾ ԵՆ ՀՈՍՔԱԳԾԻ

    2022-09-09 16:57

    Իշխանության գալու պահից ի վեր թավշե թիմը սկսեց կանոնավորապես կերակրել հասարակայնությանը աշխատանքի շուկայի վերաբերյալ դրական լուրերով: Ավելի ճիշտ, ոչ թե ընդհանրապես աշխատաշուկայի, այլ նոր աշխատատեղերի քանակի ցուցանիշների, որոնք, իբր, ավելանում են տարեցտարի, ամսեամիս։ Կառավարությունը հաջողացրեց աշխատատեղերի աճ արձանագրել նույնիսկ 2020-ի լոքդաունի շրջանում, երբ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել էին տասնյակ հազարավոր ընկերություններ ու ձեռնարկություններ։

  • ԿԱՐԱԳ ՈՒ ՇԱՔԱՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԹԵԿՈՒԶ ԲԻՇՔԵԿ, ԹԵԿՈՒԶ ՄՈՍԿՎԱ

    2022-09-06 16:20

    Օգոստոսին 12-ամսյա գնաճը (2021թ. օգոստոսի տվյալների համեմատ) Հայաստանում կազմել է 9,1%՝ նախորդ ամսվա ընթացքում ավելանալով ևս 0,2%-ով: Այս մասին է վկայում սեպտեմբերի 5-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփիչ զեկույցը։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ՝ ASIAN BANKING & FINANCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

    2022-09-05 09:48

    Asian Banking & Finance միջազգային բիզնես հրատարակության ամենամյա «Asian Banking & Finance Wholesale and Retail Banking Awards 2022» մրցանակաբաշխությամբ Արդշինբանկը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես տարվա մանրածախ բանկ Հայաստանում։ Մրցույթի արդյունքներով փորձագիտական ​​ժյուրին բարձր է գնահատել Արդշինբանկի գործունեությունը, նրա մանրածախ ծառայությունները, ինչպես նաև դրանց արդյունավետությունը սպառողների շրջանում: Այս տարի առաջադրումների թիվը հասել է առավելագույնին, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը շարունակում է լավ արդյունքներ գրանցել և մրցունակ մնալ նույնիսկ ոչ կայուն տնտեսական պայմաններում:

  • «ԱՅՍ Ի՜ՆՉ ԾԱՆՐ ՊԱՐՏԻՔ Է, ՏԵՐ»

    2022-09-02 08:38

    Ճակատագրի քմահաճույքին նետված և մոլեգնող գների առջև միայնակ ու լքված ՀՀ բնակչությունը ստիպված է ընդամենը ապագա «բարիքներ» հուսալ կառավարությունից։ Այսպես, կենսաթոշակառուներին խոստացել են երկու փուլով՝ սեպտեմբերի 1-ից և հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրացնել թոշակները մինչև 6 հազար դրամով (հենց՝ մինչև)։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների դրամապանակները դատարկելուն (մասնավորապես, իշխանություններն այս տարեսկզբից բարձրացրել են ջրի, գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ «Վեոլիա Ջուր»-ը դիմել է 2023թ. հունվարի 1-ից ջրի սակագնի նոր բարձրացման հայտով), ապա այդ գործընթացը շատ ավելի հաջող ու արագ է ընթանում: Ստացվում է, որ կառավարությունն ինքն է խթանում գնաճը, իսկ «բնական մոնոպոլիստները», մատնացույց անելով հենց այդ գնաճը, պահանջում են իրենց ծառայությունների սակագների բարձրացում։ Փակ շրջան: Ընդ որում ոչ ոք չի ցանկանում նկատել դրամի զգալի ամրապնդումը հաստատուն արժույթների նկատմամբ, ինչը, հակառակը, պիտի նպաստի սակագների նվազմանը…

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ «ԶԵՅԹՈՒՆ»-ՈՒՄ Է. ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ

    2022-08-30 16:54

    Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: