ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԸՍՏ «GLOBAL FINANCE» ԱՄՍԱԳՐԻ

2022-03-02 16:24

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։

  • ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՀՀ

    2022-03-02 11:48

    Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված հարյուրավոր ռուսական ընկերություններ արդեն դիմել են Հայաստան տեղափոխվելու համար։ Դրանցից մոտ մեկ տասնյակն արդեն Հայաստանում է, ևս մի քանի ընկերություններ ճանապարհին են։ Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

  • ԻՆՉՊԵՍ ԿԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ SWIFT-ԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՋԱՏՈՒՄԸ

    2022-02-28 10:35

    Համաշխարհային միջբանկային SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հնարավոր ազդեցությունները Հայաստանի վրա, ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌևՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՑ

    2022-02-21 16:46

    Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»:

  • GeoProMining Gold-ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՆՔԱՔԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՄԲ

    2022-02-18 17:23

    GeoProMining Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրն ու Արարատի ոսկու կորզման գործարանը, 2021 թվականն ավարտել է՝ ըստ նախատեսված պլանի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

  • ԱՊԱԳԱՅԻ ՄՈԴԵԼԸ

    2022-02-18 09:21

    Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը մոտ 32 հազար եվրո է վճարել Հայաստանին՝ աերոնավիգացիոն ծառայությունների համար, հայտնել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիա-ի հարցմանը: «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթներ իրականացնելու համար: «Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիա» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով», ասված է հաղորդագրության մեջ:

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ

    2022-02-16 19:49

    Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԿԱՆԱՉ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

    2022-02-15 09:40

    Ամերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է:

  • «ԿԱՐՈՂ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԱՐԴԻԿ, ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ»,- ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԴՍԻ ՖՈՐԲՍ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-02-14 12:42

    Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Լինդսի Ֆորբսն առևտրային և ներդրումային բանկինգի ոլորտում է արդեն 35 տարի: Հարցազրույցի ընթացքում Լ. Ֆորբսը ներկայացնում է իր տեսակետը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման, կորպորատիվ կառավարման և այլ հարցերի շուրջ:  

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՑ ՍԱՀՄԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԵՐ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 1%

    2022-02-11 17:28

    Եթե 1990-ականներին Թուրքիայի հետ սահմանը բացվեր, Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը լավագույն դեպքում կկազմեր 1%։ Այդ մասին փետրվարի 11-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։