ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆ․ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2023-01-30 17:35

Ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոյի անդա, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

  • Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԻՆՉԻՆ ՀԱՋՈՐԴԵԼՈՒ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-30 12:54

    Մենք շատ ցավալի կորուստներ ունենք՝ մեր երիտասարդ և անմեղ զինծառայողներն իրենց կյանքով են հատուցում քաղաքական իշխանության անպատասխանատվության, ոչ կոմպետենտության և անգործության համար։ Մենք ունենք խոր համակարգային ճգնաժամ, որը մեր հասարակության զգալի մասը կա՛մ չի գիտակցում, կա՛մ համակերպվել է դրա հետ։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Ազատ գյուղում զինծառայողներն ապրել են մի կացարանում, որը չէր համապատասխանում հակահրդեհային անվտանգության կանոններին, դրա համար անգամ ձերբակալված կա։ Բայց ինչպե՞ս է բռնկվել հրդեհը, կամ ինչո՞ւ է սպան գիշերային ժամին բենզին օգտագործել, ինչո՞ւ է վառարանը դրվել դռան դիմաց։ Ամեն մեկը մի պատմություն է պատմում, բայց սենսացիաները մի կողմ թողնելով՝ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է մեր բանակում նման մեծածավալ կորուստը հնարավոր դարձել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:  

  • «Հրապարակ»․ ԱՎԻՆՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԻՐ ԴԵՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԵՋ

    2023-01-28 13:45

    «Հրապարակ»-ը գրում է. Իշխանական վերնախավում կրկին քննարկվում է Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, որի մասին խոսում էին դեռևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից մեկ-երկու ամիս անց։ Մարությանը հեռացվեց 2021 թվականի դեկտեմբերի վերջին։ Անցած տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների թեման հաճախ էր օրակարգ բարձրանում, սակայն չգնացին ռիսկի՝ հաշվի առնելով սոցհարցումները, համաձայն որոնց, ՔՊ թեկնածուն՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղթելու մեծ շանսեր չուներ, պետք էր նրա դիրքերն ամրացնել։ Այդ նպատակով անցած տարվա սեպտեմբերի 23-ին Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ, թեև իրականում նա է այժմ դե ֆակտո քաղաքապետը՝ ինքն է որոշում կադրային և մյուս բոլոր հարցերը։ Եվ իշխանությունը կարծում է, որ նա արդեն ստարտային կապիտալ է կուտակել ու կարող է անակնկալի բերել մրցակիցներին, որոնք դեռևս պատրաստ չեն ընտրություններին։

  • ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՏԱՐԱԾՔԸ «ՄԱՔՐՈՒՄ ԵՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-28 11:33

    Բանակի օրվա կապկցությամբ Նիկոլ Փաշինյանը որոշել է այցելել վաղ առավոտյան, լույսը դեռ չբացված` գաղտագողի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:  

  • Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԲԱՆԱԿԻՆ

    2023-01-27 16:27

    Հայաստանում կան ընկերություններ, որոնք սկսել են անօդաչու թռչող սարքեր արտադրել և բանակին մատակարարել։ Սա լուծում է ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ խնդիրներ։ Այս մասին հունվարի 27-ին կայացած քննարկման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

  • «Հրապարակ». ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՀՈԳՆԵԼ Է. ՈՒԶՈՒՄ Է ԳԼՈՒԽԸ ՐՈՊԵ ԱՌԱՋ ԱԶԱՏԵԼ ՈՒ ԳՆԱԼ ԴԵՍՊԱՆ

    2023-01-27 16:26

    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։

  • Արթուր ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

    2023-01-26 19:31

    Ես բանակում նկատել եմ ոչ թե հետընթաց, այլ զարգացման որոշակի կասեցում։ Մեր անկախության տարիներին բանակը, թերևս, այն քչերից էր, եթե ոչ առաջինը պետական ինստիտուտների ցանկում, որն ակտիվորեն զարգացել է՝ պահպանելով կայունությունը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Աթանեսյանը՝ մեկնաբանելով հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը, որը 15 զինծառայողի կյանք է խլել:

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ԶԱՆԳՎԱԾԸ, ՈՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ Է, ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ

    2023-01-26 18:54

    Այս ամբողջ զանգվածը, որը իշխանության ղեկին է, պետք է հեռացվի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։  

  • Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ՆՈՐՄԱԼ ԵՐԿՐՈՒՄ ՆՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՐ

    2023-01-26 17:38

    Սա աբսուրդ է, որևէ քիչ թե շատ զարգացած երկրում նման բան չէր կարող եղած լինել: Այսպես արձագանքեց Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Սեդա Սաֆարայնի կողմից պաշտոնական դիրքի շարաշահման դեպքին: Ինչպես արդեն նշել էինք, մամուլը պարզել էր, որ ՍԴ նորանշանակ դատավոր Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, իրականացրել է փաստաբանական գործունեություն:

  • ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՆԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    2023-01-26 11:59

    Փողոցներում երբևէ լույս չունեցած Վանեվան գյուղում այս տարի կարևոր արդյունք է արձանագրվել. գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից, էներգախնայող LED-համակարգ։ 2022 թվականի աշնանը մեկնարկած աշխատանքներն ավարտվել են Ամանորին ընդառաջ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղում լուսավորվել է շուրջ 1600 մետր ճանապարհահատված, մասնավորապես` գյուղի կենտրոնական և երկրորդական մի քանի փողոց։