ԹԻՐԱԽԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հաճախ մեկուսանալու ձգտում, ընտանիքի շրջանակից դուրս՝ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն և հոգեբանական կախում՝ մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Իրեն այսպես է դրսևորել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկան՝ մինչև անհատական օգնականի ծրագրից օգտվելը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, «ՍՈՐՍ» հիմնադրամը փոխել է աղջկա և նրա ընտանիքի կյանքի ռիթմը, հասարակությանն ինտեգրվելու և զարգացման դինամիկան: