ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ԸՆԹԱՆՈՒՄ

2022-12-09 11:56

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի վաղ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։