«Հրապարակ». ՕՍԿԱՆՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՅՎԱԶՅԱՆ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի կառավարության կազմում կադրային սպանդ կազմակերպվեց՝ պաշտոնանկ արվեցին բոլոր նախարարները, բացառությամբ ուժայինների, քանի որ այս բլոկը նթարկվում է նախագահ Արայիկ Հարությունյանին։ Խոսքը պաշտպանության և ներքին գործերի մասին է։ Իսկ նոյեմբերի 4-ին Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանն իր կաբինետն է ձևավորում։