Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Նիկոլ Փաշինյանն այսօր գործնականում քննադատում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը այն առումով, որ քննադատում էր Ադրբեջանին ցեղասպանության փորձ անելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին: