«Ժողովուրդ». ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԱՆԿԱՅՈՒՆ Է, ԸՆԴՀՈՒՊ ՆՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՎՏԱՆԳ ԿԱ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, վերադառնալով Խրամորթից, ականատեսի վկայությամբ ներկայացրեց իրավիճակը: Ինչպես նշում է պատգամավորը, Խրամորթում իրավիճակը խաղաղ է: Թովմասյանը նշեց, որ Խրամորթի համայնքապետը, ի պատասխան ադրբեջանական նամազի, հայկական ռազմահայրենասիրական երգեր է հնչեցրել գյուղում, ինչը լսելի է եղել գյուղի բոլոր հատվածներում: