ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ». ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԹԵՍՏԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ ՄԻՆՉԵՎ 20000 ԴՐԱՄ

2021-10-22 11:19

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։