ԵՐևԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐևԱՆ ԳՆԱՑՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԳՈՐԾԻ ՄԻՆՉև ԹԲԻԼԻՍԻ
Հուլիսի 1-ն Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։