ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԵՎ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՔԱՇԵՐ ԼՂ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

2023-06-22 09:32

Նիկոլ Փաշինյանը կարող էր և պետք է առաջ քաշեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհրաժեշտության դիրքորոշումը։ Այս մասին հունիսի 21-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

  • ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-06-21 17:57

    ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԻԻՐԱՎ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԻՄ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆՊԱՍՏԵԼ ՆՐԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆԸ։

  • Արցախի ԱԳՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՎ ԿԱՄԱՅԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

    2023-06-21 17:22

    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՒՄ Է. ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ՝ ՇՈՒՇԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    2023-06-21 14:35

    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը սուտ որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` 2020 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված բանակցությունների որոշ մանրամասների վերաբերյալ։ Այս մասին Մամիջանյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսին։

  • ՇՈՒՇԻԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ․ ԱՆՀՆԱՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԸ ԳԱՐ ՄՈՏ 6000 ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՊՐԵՐ

    2023-06-21 11:37

    Անհնար էր, որ թուրքը գար մոտ 6000 հայ բնակչության հետ ապրեր, «Առավոտի» հետ զրույցում հայտարարել է Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2020 թվականի պատերազմի օրերին ադրբեջանական կողմը առաջ է քաշել նախապայման, ըստ որի՝ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, պետք է վերադառնային Շուշի:

  • Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆԱՀՐԱՏԱՊ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՀՀ-ԻՑ, ՌԴ-ԻՑ, ԱՄՆ-ԻՑ, ՖՐԱՆՍԻԱՅԻՑ, ԵՄ-ԻՑ

    2023-06-20 12:37

    Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից: Այս մասին գրում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

  • «ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԼԻԱԿԱՏԱՐ ՊԱՇԱՐՄԱՆ ԱՆՏԵՍՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

    2023-06-20 11:05

    «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ՆՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ»

    2023-06-20 10:28

    Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը Մեդիամաքսին է տրամադրել Մինսկում կայացած Հայաստանի Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում իր ելույթի տեքստը:

  • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ՝ ԲԱՔՎԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

    2023-06-20 10:05

    Օրերս Ռուսաստանում, որին հայ արևմտամետները էքստազի մեջ արդեն հասցրել էին ոչ միայն «մեկուսացնել», այլև «ջախջախել» Ուկրաինական ճակատում և բարեհաջող «թաղել», տեղի ունեցավ Պետերբուրգի հերթական միջազգային տնտեսական համաժողովը, որին մասնակցեցին հազարավոր հյուրեր ավելի քան 130 երկրներից: Պատվիրակություն կար նաև Հայաստանից, մասնավորապես՝ հեռուստաէկրաններին կարելի էր տեսնել երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի լուրջ դեմքերը։ Պետք է ենթադրել, որ հենց նրանք են Հայաստանի կառավարությունում համարվում համաշխարհային տնտեսական խնդիրների ամենագլխավոր գիտակները։ Ճիշտ է, նախագահը հետո շտապեց Գերմանիա, ըստ երևույթին՝ արդարանալու, որպեսզի չկասկածվի խիստ ռուսամետ տրամադրությունների մեջ։

  • Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ «ՀԵՌԱՑԵԼ» ԷՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՑ, ԱՅԺՄ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

    2023-06-20 10:00

    Թուրքիայում նախընտրական պայքարի ընթացքում այդ երկրի իշխանությունները մի փոքր «մոռացել» էին Հարավային Կովկասի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, դրանք ընտրական գործընթացի առանցքային սյուժեները չէին. պայքարը ծավալվում էր այլ թեմաների շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով ՝ այժմ վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է լրացնել բացթողումը և կովկասյան ուղղությունը վերադարձնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակ: