100 ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐ. ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՄԱՍԻՆ
Հայկական սփյուռքի փափուկ ուժը եղել է (և կա) ոչ թե փողով լցված պարկը, այլ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ կապերը։ Sputnik ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Էդվարդ Նալբանդյանը, որը 2008-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը։ Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի, Ռուսաստանի և ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ և Արցախի շուրջ տեղի ունեցած բանակցությունների մասին։