ՓՐԿԵԼ ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱՀԱՍ ՎՏԱՆԳԻՑ. ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ
ՀՀ ՄԻՊ-ի և ԱՀ ՄԻՊ-ի համատեղ հայտարարությունը. «Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։