Հրանտ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Քաքաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է․
Քաքաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է․
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը վերամբարձ հայտարարություններ է անում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, «Իրավունքը» բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ու սփյուռքահայերից, որ բառի բուն իմաստով իրենց թալանում են:
Եվրոպական միությունը 7,7 մլն եվրո կհատկացնի Հայաստանին բարեփոխումների ծրագրի իրականացման համար։ Այս մասին գրում է RT-ն, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան փաստաթուղթը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ Եվրահանձնաժողովը կֆինանսավորի Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի իրականացման և մոնիտորինգի նախագիծը: Խոսքը Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն աջակցելու մասին է։ Բացի այդ, ինչպես նշվում է փաստաթղթում, նախագիծը կնպաստի Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրային նախաձեռնություններին և հաղորդակցություններին: Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար։ Ֆինանսավորման ծավալը կկազմի 7,7 մլն եվրո։
Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկրների ինքնիշխան հնարավորություններից ավելի բարձր է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը։
Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Մինչ Երևանը Անկարայի հետ երկխոսություն է վարում հարաբերություններն «առանց նախապայմանների» կարգավորելու շուրջ, թուրքական կողմը չի դադարում Երևանին պարբերաբար հիշեցնել իր նախապայմանները: Նախ, TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասում է թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, Երևանը պետք է հաշվի առնի Բաքվի դիրքորոշումը, այլապես ոչինչ չի ստացվի, քանի որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Մասնավորապես, ասում է Չավուշօղլուն, Հայաստանը պետք է «հստակ քայլեր» կատարի «Զանգեզուրի նախագծի» հարցում։
«Ուղիղ երկխոսությունը հայ-ադրբեջանական տարաձայնությունների կարգավորման ամենաճիշտ ճանապարհն է»,- հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս կայացած հանդիպումը Թբիլիսիում: Բլինքենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի քայլերից. Բլինքենը գոհ է։ Իսկ ինչո՞ւ պիտի, մի հարցնող լինի, գոհ չլինի, երբ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ կատարում են այն ամենը, ինչ թելադրում են «Բլինքենն ու ընկերախումբը», փոխարենը ստանալով Արևմուտքի լայն փակած աչքերը «ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցող հակաժողովրդավարական աղաղակող գործընթացների վրա։
Թուրքիան ազդարարում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շահագրգռության վերականգնման մասին, բայց հարցն այն է, թե արդյոք անկեղծ է Անկարան Երևանի հետ խաղաղության հարցում, թե՞ «պարզապես ցանկանում է մեղմ երևալ, գրել է Մայքլ Ռուբինը 1945 պորտալի իր հոդվածում։
Հարավային Կովկասից մեկնելուց հետո Ուիլիամ Բըրնսը մասնակցել է Ասպենի անվտանգային համաժողովին։ Նա մի քանի հետաքրքրական միտք է արտահայտել, որոնք լույս կարող են սփռել մեր տարածաշրջան այցելելու նրա նպատակների մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Սա խայտառակություն է, պետք է բացառել նման բաները, այս մասին News.am–ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի քաղաքացին այցելում Ծիծեռնակաբերդ, «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալիս և թուրքերենով ասում, որ ինքը գտնվում է թատրոնում։