Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
20-րդ դարասկզբում, երբ թուրքերը բացարձակ չէին թաքցնում հայերի նկատմամբ իրենց ծրագրերը, հայ մտավորականությունը մինչև վերջ չէր հավատում, որ նույն այդ թուրքերը պատրաստվում են ցեղասպանել մի ամբողջ ժողովրդի, և իր ապագա դահիճների հետ նարդի էր խաղում։ Այժմ էլ՝ 21-րդ դարում, նույն անհեթեթ վիճակն է ստեղծվել, երբ ՀՀ գործող իշխանությունները փորձում են խաղաղության օրակարգ ստեղծել 44-օրյա պատերազմում իրեն հաղթած, 5 հազար երիտասարդի կյանք խլած Ադրբեջանի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։