ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ․ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ Է

2021-11-29 13:20

Հրատապ խնդիր է կասեցնել նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը` մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ կատարված որևէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի։ Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

  • ԱՐՑԱԽԻ ԷՋԸ ՓԱԿՎԵՑ, ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔՆ Է

    2021-11-29 12:29

    Որքան էլ վերջնագրային հնչեն թշնամու պահանջները, յուրաքանչյուր անելանելի վիճակից կա ելք, եթե որոշում կայացնողն, իհարկե, արժանապատիվ է ու սկզբունքային, ոչ թե նվաստ ու գլխիկոր։ Հաղթանակի կամ պարտության բանաձևը ոչ միայն և ոչ այնքան մեր սպաների ու զինվորների հերոսություններն ու սխրանքներն են, որքան սպառնալիքների և մարտահրավերների ճիշտ կառավարումը։ Խնդիրն առկա նվազ ռեսուրսներով խելացի և արդյունավետ պաշտպանություն կազմակերպելն է՝ օգտագործելով, օրինակ, արժեքավոր հետախուզական տվյալներ, ինչպես առաջին արցախյան պատերազմի ընթացքում էր։

  • Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՆՀՆԱՐ Է՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԱՆՑՆԻ ՀՀ-Ի ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎԻ ԴՐԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    2021-11-29 10:08

    Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ երեկ Սոչիում ստորագրած փաստաթուղթը Հայաստանին բացարձակապես ձեռնտու չէ, այն ձեռնտու է Հայաստանի ներկայիս ղեկավարին՝ կապիտուլյանտին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

  • «ԿՈՄԵՐՍԱՆՏ»-Ը՝ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ. ՉՀԱՂՈՐԴԿԱՑՎԱԾՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2021-11-27 13:33

    Նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահը Բոչարով Ռուչեյում բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Բոլորը, և նույնիսկ «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, բանակցություններն իմաստազուրկ չեն համարել։ Չէ՞ որ ադրբեջանական գերությունից ազատվել է մեկ հայ զինվոր։ Եվ պայմանավորվել են, որ մինչև տարեվերջ կհամաձայնեցնեն քարտեզների վրա երկու երկրների միջև նոր սահման գծելու մեխանիզմը, գրում է «Կոմերսանտ»-ը։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԹՎԱՑՅԱԼ ՀԵՏԱՁԳՄԱՄԲ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆՄԱՆԸ

    2021-11-27 11:47

    Մի՛ կարծեք, որ եթե ինչ-որ բան կտրուկ ու միանգամից չհանձնեց, ուրեմն «էս անգամ պլստացինք»։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

  • Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

    2021-11-27 11:21

    Իրավաբն Ռոբերտ Հայրապետյանը, արձագանքելով երեկ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությանը, գրում է.

  • ՕԴԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ

    2021-11-26 19:02

    Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել յոթ ուղղություններով, հաղորդում Է Sputnik Արմենիան: «Բոլոր չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար ժամանակացույցով, ինչպես նաև մատչելի գներով։ Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեպի Մոսկվա (Վնուկովո)»,- ասվում է տեղեկատվության մեջ։ Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ տոմսերի արժեքը կսկսվի 39 եվրոյից՝ վեց ուղղություններով, 44 եվրոյից՝ դեպի Լիոն: Օդանավերը կթռչեն Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թել Ավիվ, Կրասնոդար, Թբիլիսի, Քութայիսի: Ինչպես նաև Ստամբուլ.

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆԿԱՇԿԱՆԴ ԼԻՆԵԼՈՒ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

    2021-11-26 18:58

    Այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում, Ալիևը նշել է, որ վերջին շրջանում, Արցախում հնչած կրակոցները և սպանությունները եղել են զուտ կենցաղային և վիճաբանական թեմաներ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումները չեն մտնում Ռուսաստանի խաղաղարար առաքելության պատասխանատվության գոտու մեջ։

  • ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԳՈՐԾՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ՝ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆ ՄԵԶ ՑԵՂԱՍՊԱՆԵԼ

    2021-11-26 13:59

    Հայտնի ճշմարտություն է, որ զինվորականները մշտապես պատրաստվում են նախորդ պատերազմին, իսկ մարտական գործողություններն սկսվելուն պես արագորեն կողմնորոշվում են և ըստ իրավիճակի՝ փորձում ողջամիտ լուծումներ գտնել։ Ի՞նչ է սովորեցրել 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած և առայսօր շարունակվող սողացող սահմանային պատերազմը մեր գեներալիտետին, ի՞նչն է փոխվել մեր զինուժի հաշվարկներում և ծրագրերում։ Հայ-ադրբեջանական առաջնագծի անպաշտպան բնույթը հաշվի առնելով՝ կարելի՞ է պնդել, որ անգամ ամենաթեժ մարտերից հետո ո՛չ սխալների ուղղում է արվել, ո՛չ էլ մեղավորներն են պատասխանատվության ենթարկվել։